top of page
Search

նավթային հսկան գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար:աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 19, 2019
  • 1 min read

Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco խոշորագույն նավթային ընկերությունը գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, նավթային հսկան մտադիր է վաճառել իր 200 մլրդ արժողությամբ բաժնոտոմսերի 1.5 տոկոսը` մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում: Ի դեպ, յուրաքանչյուր բաժնետոմս գնահատվում է 30-32 ռիալ (8-8.53 դոլար), տեղեկացնում է tert.am-ը:

Դա նշանակում է, որ Saudi Aramco-ն աշխարհի ամենաշահութաբեր և ամենաթանկարժեք ընկերությունն է և կարող է արժենալ 6-6.4 տրիլիոն ռիալ (1.6-1.7 տրիլիոն դոլար)՝ շրջանցելով Apple տեխնոլոգիական հսկային, որը տարիներ շարունակ ճանաչվում է ամենաթանկն աշխարհում:

Նշվում է, որ դա սաուդական ընկերության միակ ռեկորդը չի լինի, եթե նման բարձր գներով վաճառք իրականացվի: Բաժնետոմսերի վաճառքը 25 մլրդ դոլարի եկամուտ կբերի ընկերությանը, ինչի արդյունքում այն կգերազանցի չինական Alibaba-ի՝ 2014-ին գրանցած արդյունքները, երբ այն առաջին անգամ գրանցվել էր Նյու Յորքի ֆոնդային բորսայում:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page