top of page
Search

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 13, 2020
  • 1 min read

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե Էգոիստաբար մեկին կամ մի ընտանիքին:

Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս` հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:

Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով:

Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց:

Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով:

Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page