top of page
Search

Նա բարձրացավ ծառի վրա, որին անվանում էին Luna, և չիջավ այնտեղից գրեթե երկու տարի:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 15, 2019
  • 1 min read

Julia Hill (Butterfly)-ը վթարի ենթարկվելուց հետո դարձավ անդամալույծ և գրեթե մեկ տարի գամվեց սայլակին։ Սակայն քայլելու, վազելու երազանքի ու հզոր կամքի կարծր շաղախի շնորհիվ նա կարողացավ պոկվել սայլակից և քայլել՝ մեկ տարվա մաքառում։

Երբ նա իմացավ, որ փայտամշակման ընկերությունը պատրաստվում է կտրել հազարամյա հսկա ծառերը, նա որոշեց փրկել անտառը։ Փրկել ոչ թե խոսքով այլ հստակ գործողություններով։

Նա բարձրացավ ծառի վրա, որին անվանում էին Luna, և չիջավ այնտեղից գրեթե երկու տարի՝ ցուրտ ձմեռներին կուչ գալով իր 2 մետրանոց չոր թաղիքի վրա։ Սառը անձրեւները, կտրող քամին ու կիզող արևը չկոտրեցին նրան։

Նա իջավ հաղթանակած...

Սովորաբար մարդիկ ասում են՝ մենակ ինձանով բան չի փոխվի, բայց գալիս են անհատներ, որ ասեն "Մի ծաղկող գարուն չի գա" արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page