top of page
Search

«Մտա սենյակ, տեսա 4 երեխա, որոնք նորածին չէին».սենսացիոն մանրամասներ Ռազմիկ Աբրահամյանի մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 1 min read

Այսօր հայտնի դարձավ, որ դատարանն ազատ է արձակել Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահմյանին, ով մեղադրվում է ապօրինի որդեգրումների սկանդալային գործով: Այդ ընթացքում համացանցը ողողվեց Ռազմիկ Աբրահամյանի դեմ հազարավոր գրառումներով: Մարդիկ պատմում են, թե ինչ վերաբերմունքի են արժանացել Հանրապետական ծննդատանը, ինչերի միջով են անցել` բուժանձնակազմին և անձամբ Ռազմիկ Աբրահամյանին դիմելուց հետո: MAMUL.am-ը ևս բողոքներ է ստացել, որոնք, քաղաքացիների խնդրանքով հրապարակում ենք՝ անանունության սկզբունքով:      Մեզ դիմած քաղաքացիներից մեկն, ով ավարտել է բժշկական համալսարանը, պատմում է, որ Ռազմիկ Աբրահամյանի մոտ անհնար է եղել քննություն ստանալն առանց կաշառքի. «Աղոթում էինք, որ նա մեզնից քննություն չվերցնի: Անգամ ամենախելացիներին նա քննություն չէր դնում առաց կաշառքի: Կաշառքը վերցնում էր բացահայտ, առանց ձևականությունների, առանց քաշվելու»:      Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ պատմում է, թե ինչեր է իր աչքով տեսել Հանրապետական ծննդատանը մի քանի ամիս պառկելու ընթացքում: «Անքուն գիշերներին շրջում էի միջանցքներով, մտնում քույրերի սենյակ: Այնքան երկար էի մնացել այնտեղ, որ արդեն մտերմացել էինք: Մի անգամ մտա երեխաների հատուկ խնամքի բաժին, որտեղ մուտքն արգելված է: Այնտեղ տեսա 4 երեխա, որոնք ակնհայտորեն նորածին չէին: Երեխաներից մեկը 8-9 ամսական կլիներ: Երբ քույրերին հարցրի, թե ինչ գործ ունեն այս երեխաներն այստեղ, նրանք խնդրեցին լռել՝ վախեցած կողքերը նայելով: Ես տեսել էի այն, ինչը չպիտի տեսնեի: Ավելի ուշ քույրերը կցկտուր պատասխաններ տվեցին՝ ասելով, որ այդ երեխաների մայրերը հրաժարվել են նրանցից: Իմ հարցին, թե ինչու այդ դեպքում երեխաները մանկատանը չեն, քույրերը պատասխանեցին՝ ինչ մանկատուն, այստեղ այնքան պահում են, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն: Հիմա մտածում եմ՝ միգուցե ո՞չ բոլորի ծնողներն են հրաժարվել: Միգուցե նրանց մայրերին էլ խաբել էին, թե երեխան մահացած է, կամ անբուժելի հիվանդ ու հափշտակել էին երեխային»,- պատմեց մեր զրուցակիցը:

 
 
 

コメント


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page