top of page
Search

Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ի հետ պայմանագրեր կնքել էին 13 մասնավոր ընկերություններ, բայց այս պահին կան 2 տնտեսվարողներ՝ «Դոկտեխնիկ» և «Inntech» ՍՊԸ-ներ, որոնք արդեն ներկայացրել են իրենց ՀԴՄ սարքերն ու ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին փուլը:

«Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են: Մեր գործընկերները մեզ հավաստիացնում են, որ իրենք հնարավորություն կունենան փետրվարին ամբողջությամբ այդ պահանջարկը սպառելու, բայց նախորդ փորձը մեզ ասում է՝ երևի փետրվար և մարտի կես ամբողջ պահանջարկը կբավարարվի»,- ասաց նա:

Реклама 07

ՊԵԿ նախագահը նշեց, որ այսօր Հայաստանում կա շուրջ 67 հազար ՀԴՄ, դրանից 50 հազարը նոր սերնդի են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխարինվեն նոր սերնդի մեքենաներով: Դաշտը բիզնեսի համար բաց է, ով ուզում է մուտք գործել այդ բիզնես, թող քայլեր ձեռնարկեն, ասաց Անանյանը:

Նա հավելեց, որ եթե տնտեսվարողը ՀԴՄ չունի, բայց ՀԴՄ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, նրանց նկատմամբ ամենավերջում են իրականացվում հսկողական գործառույթներ: «Մենք հարկային վարչարարությունն իրականացնելիս որոշակի առաջնահերթություններ սահմանելու մի փոքր հայեցողություն ունենք: Մենք վերջում ենք թողնում այն տնտեսվարողներին տուգանելը, որոնք սահմանված կարգով հայտ են ներկայացրել, բայց օբյեկտիվ պատճառներով չունեն ՀԴՄ: Եվ կարծում եմ՝ չկա որևէ անձ, ով մեզ կմեղադրի տուգանելու մեջ: Մենք չենք տուգանում այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի ապահովել համապատասխան միջավայր՝ այդ ՀԴՄ-ներն ունենալու»,- նշեց նա:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page