top of page
Search

Մոսկվան նախազգուշացրել է կարանտինը խախտելու դեպքում քրեական պատասխանատվության մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 9, 2020
  • 1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսն ավելացվել է հիվանդությունների ցանկում, որոնք ներկայացնում են վտանգ շրջապատի համար: Օրենսդրության խախտումը կհանգեցնի պատասխանատվության, այդ թվում՝ քրեական, ընդհուպ մինչեւ 5 տարվա ազատազրկման, կիրակի հայտնել են Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկողության օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բնակչության սանիտարա-համաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումը, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների չկատարումը ենթադրում է պատասխանատվություն ՌԴ ՔՕ 236 հոդվածի համաձայն»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, եթե սանիտարա-համաճարակային կանոնների խախտումը հանգեցնի զանգվածային հիվանդության կամ մարդկանց թունավորման, ապա դա պատժվում է մինչեւ 80 հազար ռուբլու կամ դատապարտյալի աշխատավարձի մինչեւ վեցապատիկի չափ տուգանքով, կամ մինչեւ երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ, կամ մինչեւ 360 ժամ հարկադիր աշխատանքով, կամ մինչեւ մեկ տարվա ուղղիչ աշխատանքներով, կամ էլ մինչեւ մեկ տարի ազատազրկմամբ:


Նշվում է, որ ռեժիմի կատարումը հսկվում էտեսախցիկների միջոցով, ռեժիմը խախտելու դեպքում նախատեսված է տեղավորել քաղաքացուն օբսերվատորում:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page