top of page
Search

Մոսկվայում ձերբակալել են «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 16, 2020
  • 1 min read

«Շաբաթ օրը` մարտի 14-ին, Տվերսկայա փողոցում ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է 1974 թվականին ծնված, ՀՀ քաղաքացի Վահագն Ստյոպայի Հարությունյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։ Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page