top of page
Search

Մոնղոլիայի նախագահը 30 հազար ոչխար է նվիրել Չինաստանին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 27, 2020
  • 1 min read

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար Է մատուցել Չինաստանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խալթմաագիյն Բաթուլգան այցով գտնվում Է Չինաստանում: Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին Է հանձնել հավաստագիր, որը վկայում է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:

Արարողության տեսանյութը հրապարակել են չինական ԶԼՄ-ները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page