Մհեր Սեդրակյանը կապ չունի 9 համարի երթուղայինի հետ. նրա փաստաբանը հերքեց այդ տեղեկությունը
- irakan lurer
- Jan 16, 2020
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը եւ իր ընտանիքի անդամները որեւէ կապ չունեն 9 համարի երթուղայինի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։
Նշենք, որ Սարի Թաղի բնակիչները բողոքում էին, որ մի քանի օր է՝ 13 համարի ավտոբուսը դադարել է սպասարկել իրենց թաղամասը։ Քաղաքացիները ստիպված են օգտվել 9 համարի երթուղուց։ Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ 9 համարի գծատերը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ «Էոխմախի Մհերին» է պատկանում, եւ հենց նա է ճնշումներ գործադրել, որ 13 համարի երթուղին Սարի Թաղ չհասնի։
«Երեւան քաղաքում որեւէ երթուղի նրան կամ նրա ընտանիքի անդամներին չի պատկանում։ Այդ լուրը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց փաստաբանը։
Comentarios