top of page
Search

Մխիթար Հայրապետյանը վիրավորեց Հրայր Թովմասյանին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 13, 2020
  • 1 min read

Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլիներ Հրայր Թովմասյանի պատասխանը, եթե 2018 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն իր մոտ կանչեր ու առաջակեր ծառայել մեր քաղաքական թիմին: Ես գիտեմ այդ պատասխանը: Եղեգնաձորում հայտարարեց ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ կան մարդիկ, ովքեր իրենց տեսակով ծառա են, տերեր են փնտրում ծառայելու համար. «Հավատացնում եմ ձեզ, որ ՍԴ-ն այն մարդու նախագահության տակ է, ով մեծագույն սիրով, մեծագույն հաճույքով կծառայեր մեզ ու մեր քաղաքական թիմին:

Մենք չենք ուզում մարդիկ, ովքեր կծառայեն մեզ: Այս խոսակցությունն այլ բանի մասին է: ՍԴ-ում ոտքից գլուխ քաղաքականացված, կուսակցականացված մարդիկ են, ովքեր չեն ներկայացնում քաղաքացիներին»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page