top of page
Search

«Մի քանի արվեստագետի զանգահարեցի, և ի՞նչ պարզվեց». Սերգեյ Դանիելյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 24, 2019
  • 1 min read

Քիչ առաջ դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանը «Ավելի լուրջ, քան երբևէ 06» տեսաուղերձով անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար ստորագրած արվեստագետների թեմային: Նա մասնավորապես ասաց. «Ավելի քան 60 արվեստագետ իրենց անհամաձայնությունն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու վերաբերյալ: Գիտեք, այնտեղ կան մարդիկ, ովքեր միշտ եղել են հին իշխանության կողքին, դա իրենց գաղափարն է, իրենց գործը, ամեն մեկը կարծիքի իրավունք ունի: Բայց այնտեղ կան մարդիկ, ովքեր անգամ Հայաստանում չեն ապրում, ՀՀ քաղաքացի չեն և քաղաքականությամբ չեն հետաքրքրվում: Մի քանի հոգու զանգահարեցի, և ի՞նչ պարզվեց՝ մարդկանց ուղղակի զանգահարել ու ասել են՝ դուք դե՞մ եք, որ Ռոբերտ Քոչարյանն իր թոռնիկների հետ գոնե մի 2 օր Նոր տարի անց կացնի: Դե էդ մարդիկ էլ. հումանիզմից դրդված. ասել են՝ չէ, դեմ չենք: Ինձ էլ որ հարցնեին, կասեի՝ դե հա, թոռնիկներն ինչ մեղք ունեն, որ իրենց պապիկն ամենևին է Ձմեռ պապիկը չէ: Բայց արի ու տես, որ որոշ կայքեր հարցը քաղաքականացնում են, թե այդ մարդիկ պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել խափանման միջոցը և այլն»:

Նա նաև կասկած հայտնեց, որ Քոչարյանը պատրաստվում է զինված հեղաշրջման. «Եթե անգամ հին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը զինված հեղաշրջում իրականացնի Հայաստանում, ինչը շատ հավանական է, միևնույն է, Ռոբերտ Քոչարյանի անունը մնալու է կապված մեր ժողովրդի պատմության ամենատխուր շրջաններից մեկի հետ»:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page