top of page
Search

ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 30, 2020
  • 1 min read

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը,  կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում:

«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար »,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի  պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page