top of page
Search

Մեկ տարում ավելի քան 15 մլրդ դոլար. YouTube-ն առաջին անգամ հրապարակել է գովազդից ստացվող եկամտի չափը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 4, 2020
  • 1 min read

Ամերիկյան Google ընկերությանը պատկանող YouTube տեսահոսթինգի՝ գովազդից ստացված եկամուտը նախորդ տարվա ցուցանիշներով կազմել է ամսական ավելի քան 1 մլրդ դոլար:

Ինչպես նշում է theguardian.com-ը, ընկերությունն առաջին անգամ հրապարակել է գովազդից ստացվող եկամտի չափը:

Ընդհանուր առմամբ, 2019թ. YouTube-ը վաստակել է 15,15 մլրդ դոլար, որից միայն 4,72 մլրդ-ը՝ չորրորդ եռամսյակում:

Հատկանշական է, որ այս ցուցանիշը չի ներառում ընկերության ոչ գովազդային եկամուտը, օրինակ՝ YouTube TV-ի բաժանորդագրումը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page