top of page
Search

Մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան, որքան այն կմնա անպատիժ․ Լիբանանի նախագահ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Apr 24, 2020
  • 1 min read

Մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:

Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ  2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը եւս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page