top of page
Search

Մատչելի ավիատոմսերով եկեք Հայաստանը՝ մասնակցելու հանրաքվեին. Փաշինյանի կոչը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կարևոր հայտարարություն է արել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար:

«Ես գիտեմ, որ տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կային, որ շատ էին ուզում 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությանը մասնակցել Հանրապետության հրապարակում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել: Սիրելի հայրենակիցներին ուզում եմ ասել, որ կրկին այդ հնարավորությունը ստեղծվել է և կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատրաստել մինչև ապրիլի 5-ը Հայաստան գալու և հանրաքվեին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն, որ 13 ուղղություններով բացվել են մատչելի ավիաչվերթներ: Կարող եք մատչելի գներով գալ Հայաստան, մասնակցել հեղափոխության համար կարևոր այդ հանրաքվեի կայացմանը:

Կոչ եմ անում, որ այսօրվանից ավիատոմսեր պատվիրեք, գաք Հայաստան և հանրաքվեին մասնակցեք, այո ասեք հեղափոխությանը, այո ասեք արդարությանը, այո ասեք օրինականությանը, այո ասեք ազատ և երջանիկ Հայաստանին, ազատ և երջանիկ ներկային և ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին ընտրական տեղամասում»,-նշել է Փաշինյանը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page