top of page
Search

Մանկատան շրջանավարտները բնակարանի վկայագրեր ստացան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 18, 2019
  • 1 min read

Մանկատան 18 շրջանավարտ այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է 6,3 միլիոն դրամ՝ բնակարան գնելու համար։

Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովման ծրագրի  իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 1․9 միլիարդ դրամ։

Վկայագրերը հանձնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նրանց հորդորելով, որ ծրագիրը դիտարկեն որպես հնարավորություն՝ իրենց ընտանեկան կյանքը բարելավելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախարարությունն իրականացրել է կարիքների ուսումնասիրման հերթացուցակ, որտեղ հաշվառվել են մանկատան այն շրջանավարտները, որոնք բնակարանի կարիք ունեն։ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ բնակարանների ծրագրից օգտվելու համար, պետք է համապատասխանել մի շարք պայմանների՝ չպետք է ունենալ սեփականության իրավունքով անշարժ գույք և վերջին հինգ տարում պետք է ներգրավված չլինել սեփականության իրավունքով ունեցած օտարման գործընթացին։

«Այս պահին ունենք արդեն 100 դիմումներ և այն հերթականությամբ, որ ստանում ենք, նույն հերթականությամբ և փուլերով կտրամադրվի՝ ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց նա։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page