top of page
Search

Մակրոն. կորոնավիրուսի համաճարակն առջեւում Է

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 27, 2020
  • 1 min read

Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նույն օրը առավոտյան Մակրոնը ժամանել Է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում Է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:

«Մեր առջեւ ծառացել Է ճգնաժամը, համաճարակ Է սպասվում… Մեր պարտքն Է լավագույնս դիմակայել դրան»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել Է, որ կաջակցի նրանց: Ներկայում Ֆրանսայում վարակված Է 18 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page