Ճապոնիան Հայաստանին 22 հրշեջ մեքենա է նվիրել
- irakan lurer
- Jan 29, 2020
- 1 min read

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի երեք մարզերի 22 հրշեջ մեքենա է նվիրել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այդ մեքենաները հատկացվելու են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերին:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց, որ դեռ 1988-ի երկրաշարժից սկսած՝ Ճապոնիան մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին: Իսկ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադան ասաց, որ Հայաստանում տեղի ունեցող հրդեհները ցույց են տալիս, որ ճիշտ ժամանակին էր այս օգնությունը:
Comentários