top of page
Search

Ղազախստանն արտակարգ դրություն է հայտարարել. սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների մուտքը այդ երկրի տարածք

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 16, 2020
  • 1 min read

նախագահի հրամանագրով մարտի 16-ին ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը ժամը 07։00-ը։

Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների  նկատմամբ.

Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ,

ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,

Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,

Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page