«Ձեռք ենք բերել «Օսա ԱԿ» համալիրներ, որոնք անխոցելի են դարձնում մեր օդային սահմանները». վարչապետ
- irakan lurer
- Dec 27, 2019
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»:
Ավելի ուշ վարչապետը նոր տեսանյութ է տարածել՝ գրելով. «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը՝ «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ»:
Comentários