top of page
Search

Հրավիրում եք բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր թոշակ են ստանում. ՇՏԱՊ ու կարևոր փոփոխություն

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 22, 2020
  • 2 min read

Քաղաքացիները կկարողանան կենսաթոշակ ստանալ ոչ թե ԵԱՏՄ մեկ երկրից, այլ բոլոր այն երկրներից, որտեղ երբևիցե աշխատել են։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները կանցնեն կենսաթոշակների վճարման նոր ձևի։ԵԱՏՄ երկրների առաջնորդները դեկտեմբերի 20-ին կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր են կնքել։ Ըստ այդ համաձայնագրի՝ Միության երկրների քաղաքացիները թոշակի անցնելիս կենսաթոշակներ են ստանալու բոլոր այն ԵԱՏՄ երկրներից, որտեղ երբևէ աշխատել են։ Օրինակ` եթե դուք աշխատել եք Երևանում, Բիշքեկում ու Ռոստովում, իսկ թոշակի ենք անցել Մոգիլյովում, ապա ձեր թոշակը վճարելու են Բելառուսի սոցիալական պաշտպանության հիմնադրամից։ Հայկական, ռուսական ու ղրղրզական կենսաթոշակային գերատեսչությունները Բելառուսին են փոխանցելու ձեր այն «մասերը», որոնց արժանացել եք իրենց երկրներում աշխատելիս։ Ճիշտ է՝ մեկ էական վերապահում կա։ԵԱՏՄ բոլոր երկրները դեռ շարունակում են հաշվի առնել խորհրդային տարիների փորձը։ Դա արվում է 1992 թվականի ԱՊՀ համաձայնագրով։ Սակայն 1992-ից շատ տարիներ են անցել, ամեն մեկը իր պետության համար է աշխատել։Տեսնելով դա՝ ԱՊՀ երկրները դադարեցրել են հաշվի առնել անդամ երկրներում ձեռք բերած ստաժը։ Օրինակ՝ Ռուսաստանը շարունակում է հաշվի առնել խորհրդային ստաժը, սակայն ԱՊՀ երկրներում այն 2002 թվականից հաշվի չի առնվում։ Իսկ դա բարդացնում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը՝ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Մարդու համար շատ ավելի հեշտ կլինի մի հանրապետությունից մեկը տեղափոխվել, եթե նա պահպանի իր ստաժը։Այդ համաձայնագիրը կօգնի Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին։ Երբ նրանք կենսաթոշակային տարիքի հասնեն, ապա կենսաթոշակ կստանան այն բոլոր տարիների համար, որ աշխատել են Ռուսաստանում։Ինչպես նաև եթե մարդը աշխատում է Հայաստանում, իսկ հետո Ռուսաստան է գնում (օրինակ՝ երեխաների մոտ), այնտեղ կենսաթոշակի իրավունք կստանա։ Հայաստանում վճարելու են թոշակի «հայկական մասը»։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում հաշվարկը սկսում է միայն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։Անցած ստաժի վրա դա չի անդրադառնում։ Օրինակ՝ Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան է մեկնել մոտ 13,6 հազար թոշակառու, իսկ 2015 թվականին՝ 14,8 հազար։ Նրանք ռուսական կենսաթոշակ են ստանում, ու հաշվի է առնում մինչև 1992 թվականի խորհրդային փորձն ու հայկական ստաժը՝ մինչև 2002 թվականը, բայց ոչ դրանից հետո։ Մեկ կարևոր «բայց» էլ կա։Հայտնի է, որ Ռուսաստանում աշխատող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են օրինական պայմանագրով աշխատում։ 2017 թվականի հունվարի մեկի (դա Sputnik Արմենիայի ունեցած վերջին տեղեկություններն են ) տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կենսաթոշակայինհամակարգում գրանցված է մոտ 93 հազար ՀՀ քաղաքացի։ Քանիսն են առանց պայմանագրի աշխատում, ոչ ոք չի կարող ասել։ Վերջին տվյալներով՝ 2015 թվականի դրությամբ Ռուսաստանում 503 հազար ՀՀ քաղաքացի է ապրում։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page