top of page
Search

Հրաժարական չեմ տալու, ոչ մի ամոթ բան չեմ արել. Հասմիկ Խաչունց

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 7, 2019
  • 1 min read


Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը չի պատրաստվում վայր դնել ավագանու մանդատը, այսինքն՝ հրաժարական տալ:

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում մի խումբ քաղաքացիներ պահանջել են Հասմիկ Խաչունցի հրաժարականը, որը մասնակցել է նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը: «Ես հրաժարական չեմ տալու, ոչ մի ամոթ բան չեմ արել: Այն նոր տիպի արվեստ է, որը որ մարդկանց ծանոթ չէ եւ պետք է տարածել: Ինչպես որ վարչապետն ասաց, պետք է բացմտությամբ ընկալենք այն ամենն՝ ինչ տեղի է ունենում մեր շրջապատում»: Հասմիկ Խաչունցը կարծում է, որ այդպիսի արվեստն ընկալելի դարձնելու համար կրթական ցենզը պետք է բարձրացվի. «Կարծում եմ դա բավական երկար գործընթաց է: Պրոցեսների այն մասը, որը բնականոն է, նորմալ եմ համարում, բայց այն քաղաքական շահարկումները, որոնք արվում են, նորմալ չեմ համարում»:



 
 
 

ความคิดเห็น


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page