top of page
Search

ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա, մինչեւ ամառ կլինի 10-ից ավելի. Տ. Ռևազյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 14, 2019
  • 1 min read

Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Այս պահին ունենք հաստատված ութ նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչեւ ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի տասից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասաց նա:

Ռեւազյանի խոսքով, «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը: Վերջինս առաջիկա հունվարին 2-ական չվերթեր է իրականացնելու գերմանական ու իտալական 2-ական ուղղություններով:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասաց  Նիկոլ Փաշինյանը:

 
 
 

Commenti


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page