ՀՀ-ի ու Քաթարի միջև վիզաները կչեղարկվեն
- irakan lurer
- Nov 19, 2019
- 1 min read

Հայաստանը և Կատարը վերացնում են երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան՝ վիզաները չեղարկվում են առհասարակ։
Պաշտոնական այցով Կատարում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա և Կատարի էմիրի միջև հանդիպման ժամանակ կստորագրվի վիզաներից հրաժարվելու մասին համաձայնագիրը։
«Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները
Komentarze