Հիմա սա անասնապահ է, մսավաճառ է, թե՞ ….Տարոն Չախոյան
- irakan lurer
- Jan 21, 2020
- 1 min read

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Առավոտվանից կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում: Բողոքում են մսավաճառներն ու անասնապահները:
Երևի թե անտարբեր անցների էս ամենի կողքով, եթե միամիտ աչքովս չընկներ էս նկարը: Ծանոթ դեմք նկատեցի՞ք…
Հա, ինքն է, իբրև թե Ապրիլյանի էն մասնակիցը, ով առիթը բաց չի թողնում դա շահարկելու… բայց արդեն շատերն են հասցրել դա հերքել…
Կառավարության շենքի դիմաց անասնապաների ու մսավաճառների շարքերում էս ջահելին տեսնելուց հետո մոտս հարց ծագեց։
Հիմա սա անասնապահ է, մսավաճառ է, թե՞ ….
Կառավարության շենքի դիմաց իրան «ճղելու» փոխարեն լավ կաներ մի տեղ աշխատեր, որ 2 տեղ սովորող իբրև թե Ապրիլյանի մասնակիցը հասցներ իր վարձերը մուծեր, ու սրա, նրա վրա էլ մունաթ չգար, թե բա վարձս չեք տալիս…
Comments