top of page
Search

«Հըզբոլահ» լիբանանյան շիիթական կազմակերպությունը սպառնացել է գրոհել Իսրայելը, եթե...

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 8, 2020
  • 1 min read

«Մենք որևէ կերպ չենք առանձնացնում սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի հանցավոր ռեժիմից»,- ասվում է «Հըզբոլահ»-ի հայտարարությունում։

Բացի այդ, կազմակերպության ներկայացուցիչները սպառնալիքներ են հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։

«Մենք նախազգուշացնում ենք Մեծագույն սատանային՝ ԱՄՆ արյունախում և ամբարտավան ռեժիմին, որ ցանկացած նոր արատավոր արարք կամ Իրանի դեմ հետագա ագրեսիան կհանգեցնեն նոր ցավոտ և ջախջախիչ պատասխանների»,- հայտնել են կազմակերպությունից։

Հիշեցնենք, որ Իրանը 12 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է երկու ավիակայան։ Իրանական կողմը հայտնում է 80 զոհերի մասին։

 
 
 

Bình luận


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page