top of page
Search

Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 20, 2019
  • 1 min read

Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այժմ էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է մարզպետարաններին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները: Լոռու մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է, թե մարզում կան մի քանի գազալցակայան, որոնք դեռեւս չեն բավարարում պահանջվող չափանիշներին:

Իսկ ԱՆ Տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը ասել է. «Մենք մեծ թվով գազալցակայաններում սկսեցինք ստուգումներ անել, վարչական վարույթներ հարուցել»: Տուգանվածների թիվը, ըստ նրա, 300-ից ավելի է»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page