top of page
Search

Հայկական ավիաընկերությունը Հռոմից–Երևան չարթերային թռիչք է իրականացնելու

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 12, 2020
  • 1 min read

Հայկական ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան։  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել  է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page