top of page
Search

Հայաստանում Բրաբուս առնողը պետք է նպաստ չստանա․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 26, 2019
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում ընդունվեց օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս նպաստ ստացողներին աշխատանքի անցնելուց հետո ևս 6 ամիս ստանալ նպաստը: Բացի դրանից, կառավարությունն ավելացրեց այն սեզոնային աշխատանքների ցանկը, որոնց դեպքում աշխատողները կշարունակեն նպաստ ստանալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, եթե մարդուն առաջարկվում է աշխատանք, որի դեպքում նա կարող է ավելի շատ գումար վաստակել, քան նպաստը, կամ առնվազն դրա չափ, մարդը հրաժարվում է այդ աշխատանքից, պետք է դիտարկել նրան նպաստ տալու նպատակահարմարությունը. «Եթե մարդն ամսական փակում է 100 հազար և ավելի վարկ, հարց է առաջանում, թե ինչպես է նա հայտնվել նպաստառուների համակարգում: Այսօր մենք Հայաստանում նպաստ ստացող ունենք, ով ամսական 1 միլիոն դրամ վարկ է փակում: Նա որպես անապահով պետությունից միջինը 30 հազար դրամ է ստանում, սակայն 700 հազարի վարկ է փակում: Օրինակ ավտոմեքենա է առել ու դրա վարկն է փակում»:

«Հայաստանում Բրաբուս առնողը պետք է նպաստ չստանա»,-հավելեց վարչապետը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page