Հայաստանում ամեն տարի ճանապարհներին մահանում է 290-300 մարդ. փորձագետ
- irakan lurer
- Jan 29, 2020
- 1 min read

Հայաստանում ամեն տարի ճանապարհներին ՃՏՊ-ների արդյունքում ճանապարհային երթեւեկության վատ կազմակերպման պատճառով մահանում է 290-300 մարդ: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ խաղաղ ժամանակներում անթույլատրելի են նման մարդկային կորուստները: «Բալային համակարգը կարող է մեղմել այդ խնդիրը, եթե որոշ կարեւոր նորմեր կիրառվեն: Առաջին հերթին, պատասխանատվություն պետք է կրի անձամբ վարորդը, երկրորդ հերթին, տուգանքը պետք է հանվի վարորդի աշխատավարձի տոկոսից՝ խուսափելու համար իրավիճակից, երբ տարբեր եկամուտ ունեցող մարդիկ միեւնույն չափի տուգանք են վճարում»,- հավելեց Պողոսյանը:
Comments