top of page
Search

Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսն ապրում է մայրաքաղաքում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 25, 2020
  • 1 min read

Երևանն առաջին տեղն է զբաղեցրել եվրոպական քաղաքների ցանկում, որոնց բնակիչների տոկոսային հարաբերակցությունն ամենաբարձրն է երկրի ողջ բնակչության համեմատությամբ:

Ինչպես հայտնում է բելառուսական Tut.by պարբերականը՝ ներկայացնելով գերմանական Citypopulation.de պարբերականի տվյալները, համաշխարհային ցանկում առաջատարներն են Սինգապուրը, Քուվեյթը և Բահրենը, եվրոպականում՝ Երևանը, Թբիլիսին և Աթենքը:

Նշվում է, որ ցանկում տեղ են գտել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Պարբերականի տվյալներով՝ Երևանում բնակվում է Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսը (1 500 000 մարդ), Թբիլիսիում՝ Վրաստանի ողջ բնակչության 36 տոկոսը, Աթենքում՝ երկրի բնակչության 31 տոկոսը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page