top of page
Search

Հայաստանը դրել է Ալիեւի հարցը. հանդիպում Բաքվում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 2 min read


Փետրվարի 9-ին Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրության օրն է: Մինչ այդ, քարոզարշավին զուգահեռ, անցնող շաբաթավերջին Բաքվում տեղի ունեցավ ՆԱՏՕ զորքերի հրամանատարի եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հանդիպումը: Նրանց հետ առանձին հանդիպումներ ունեցավ նաեւ Ալիեւը:

Բաքուն արդեն տեւական ժամանակ է ընդունում է այդօրինակ հանդիպումներ, կամ ՌԴ-ԱՄՆ զինված ուժերի հրամանատարների, կամ ՌԴ-ՆԱՏՕ ձեւաչափով: Տեղի է ունեցել մի քանի այդպիսի հանդիպում: Հերթականն անշուշտ առանձնանում է հենց այն հանգամանքով, որ տեղի է ունենում Ադրբեջանում նախընտրական շրջանում, քվեարկությունից մի քանի օր առաջ:

Ըստ այդմ հետաքրքիր է, արդյոք ՌԴ ու ՆԱՏՕ զորքերի հրամանատարները շոշափել են Ադրբեջանի ներքին հարցեր, արդյո՞ք նրանց հանդիպման օրակարգում եղել է դա: Բանն այն է, որ Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը փորձագիտական մակարդակում դիտարկվում է ընդհուպ իշխանափոխության համատեքստում:

Հատկանշական է, ի դեպ, որ խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրության մասին հայտարարվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում, որտեղ նա արժանացավ նաեւ Պուտինի ընդունելությանն ու մեդալին: Դրանից առաջ Բաքվում տեղի էին ունենում կադրային հնչեղ պաշտոնանկություններ, որոնց միջոցով հեռանում էին երկու տասնամյակից ավելի իշխող  նախիջեւանյան կլանի առանցքային դեմքեր:

Այդուհանդերձ, իշխանության երիտասարդացու՞մ, թե փոփոխություն: Իսկ գուցե երկուսը մեկում՝ փոփոխություն երիտասարդացման միջոցով, Մեհրիբան Ալիեւայի նախագահության համար երիտասարդ թիմի ձեւավորման միջոցով, ինչի միջանկյալ փուլ է դիտվում նաեւ խորհրդարանի ընտրությունը:

Реклама 09

Կասկած չկա՝ եթե Ադրբեջանում իշխանության հարց է, ապա այն անխուսափելի էր լինելու Բաքվում տեղի ունեցած հանդիպման օրակարգում: Ադրբեջանի իշխանության փոփոխության հարցը մեծ հաշվով նաեւ հենց միջազգային օրակարգում հասունացած հարց է, եթե ոչ՝ հենց միայն այդ օրակարգում հասունացած:

Ադրբեջանի ներկայիս իշխանությունը գործնականում ձեւավորված է մի առանցքի շուրջ՝ «հաղթանակ հայերի նկատմամբ» եւ ատելություն հայերի նկատմամբ: Մեծ հաշվով, Ադրբեջանի հետ որեւէ գործում ուժային կենտրոնները անխուսափելի բախվում են այդ խնդրին: Մինչդեռ, Ադրբեջանն այդ իմաստով կարեւոր աշխարհագրա-քաղաքական գոտում գտնվող սուբյեկտ է, որի հետ կա աշխատանքի որոշակի անհրաժեշտություն: Բախվելով այդ երկրում իշխանության «նույնականացման» խնդրին, ուժային կենտրոնները կանգնում են փակուղու հեռանկարի առաջ, հատկապես Հայաստանում հեղափոխությունից հետո:

Այդ հեղափոխությունը տվել է հայկական պետականությունն ու սուբյեկտությունը վերբեռնելու հնարավորություն, ինչը ստեղծում է նոր իրավիճակ եւ իրողություններ: Դա Ալիեւին դրել է փակուղու առաջ՝ իր ռազմական շանտաժի քաղաքականությամբ: Ներկայում փակուղում է Ալիեւը, հեռանկարում փակուղում են հայտնվելու նրա հետ աշխատող ուժային կենտրոնները: Դրանից խուսափելու համար ուժի կենտրոնների համար անհրաժեշտություն է դառնում Ալիեւին հեռացնելու հարցը:

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page