top of page
Search

Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 29, 2020
  • 1 min read

Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։

Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին:

Համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Հայ ջութակահարին մրցանակը շնորհվել է հունվարի 18-ին Վիեննայում։ Նրա օգտին են քվեարկել մշակութային գործիչներ՝ Լյուցեռնի համաժողովի գործադիր և գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։

Մրցանակից բացի ջութակահարը ստացել է նաև 75 հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևեներից մեկն է։

Սա նշանակում է նաև, որ ջութակահարը ելույթ կունենա Վիեննայի ֆիլարմոնիկ նվագախմբում, որի ելույթը կկայանա սեպտեմբերի 13-ին ՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։

 
 
 

Opmerkingen


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page