top of page
Search

Հայ գեներալը միլիարդներ է յուրացրել. ԱԱԾ-ն հայտարարել է հետախուզում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 11, 2020
  • 1 min read

Ազգային անվտանգության ծառայությունը շաբաթ օրով «թեժ» լուր հաղորդեց՝ Պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել 2014-2016 թվականներին ֆինանսների այն ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին։ Թե այդ շրջանում պաշտոնավարած Խաչատրյանի 8 տեղակալներից որ մեկի մասին է խոսքը, ԱԱԾ-ն չի հայտնում։ Նրան կալանավորելու որոշում է ընդունվել և, քանի որ նախկին փոխնախարարը, ըստ ԱԱԾ տեղեկությունների, երկրում չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։   Խոսքը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանի մասին է։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երկու տարի, սկսած 2014 թվականի մայիսից։ Նա 59 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ, ունի մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում։ Մեր աղբյուրից ստացված տեղեկությունը ԱԱԾ-ն ոչ հերքեց, ոչ հաստատեց։ Մամուլի կենտրոնից նշեցին, որ չեն կարող անուն նշել։  

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page