top of page
Search

Կորոնավիրուսը գրեթե չի վարակում երեխաների, և գիտնականները չգիտեն՝ ինչու

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 1 min read

Թեև կորոնավիրուսն օրեցօր ավելի ու ավելի շատ թվով մարդկանց է վարակում, այնուամենայնիվ, հունվարի 22-ի դրությամբ 15 տարեկանից ցածր ոչ մի երեխայի վարակման դեպք չի արձանագրվել: Ըստ գիտնականների՝ երեխաները կարող են առավել անընկալունակ լինել, կամ էլ ավելի թեթև տանել վիրուսը:

Հունվարի 22-ից հետո մի քանի առանձին դեպքեր են գրանցվել մանկական վարակվածության: Պեկինում վարակվել է 9 ամսական երեխա, Գերմանիայում՝ մի երեխա վարակվել է հորից, ևս մեկ երեխա վարակվել է Շենչժենում: Վերջինի մոտ թեև վիրուսը հայտնաբերվել է, բայց չի հայտնաբերվել ոչ մի ախտանիշ:

Փետրվարի 5-ին Չինաստանում նորածնի ծնվելուց 30 ժամ հետո գրանցվել է վարակվածություն: Ծննդաբերելու պահին նրա մայրը ևս վարակված է եղել:

Սակայն, այնուամենայնիվ, երեխաներն ավելի նվազ խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ: Թե ինչու, գիտնականները բացատրել չեն կարողանում, բայց, այնուամենայնիվ, այս փաստը մեծ հաջողություն են համարում, որովհետև հակառակ պարագայում վարակի տարածվածությունը շատ ավելի մեծ չափերի կհասներ:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page