top of page
Search

ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 30, 2020
  • 1 min read

Այսօր Politik.am-ի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գարեգին Գաբրիելյանից, որը ներկայացնում ենք առանց խմբագրման․

ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին:

Լեզվի կոմիտեի աշխատակիցները Ամանորի նախօրեին նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փորձելով նրանից ստանալ այդ առեղծվածային փաստի պատասխանը: Սակայն կառավարությունից նրանց նամակն ուղարկվեց ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից էլ` Լեզվի կոմիտե և ի վերջո առանձին գրությամբ նրանց հայտնեցին, թե ճիշտ է, գումարը եղել է, բայց այն հանկարծ սպառվել է: Թե որտեղ է սպառվել, ով է սպառել, ինչ նպատակի համար է սպառվել` այս հարցերն այդպես էլ իրենց պատասխանը չունեն: Փաստն այն է, որ ինչպես նախարարության պատասխանատուները, այնպես էլ Լեզվի կոմիտեի ղեկավարները հիմա ամեն ջանք գործադրում են, որ հարցը փակվի և խնդրի մասին այլևս չբարձրաձայնվի: Իսկ Կոմիտեի թալանված աշխատակիցները այլևս ոչ թե պարգևատրում են ուզում, այլ ընդամենը իմանալ` ի վերջո ո՞վ է գրպանել իրենց գումարները:

 
 
 

Commenti


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page