top of page
Search

Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 29, 2020
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաեւ՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։

Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, եւ կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը եւ պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page