top of page
Search

Կանադայում 105 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 17, 2020
  • 1 min read

Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 105 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը, հայտնում է asbarez.com-ը: 

Եվգենյա Փափազյանը ծնվել է Թուրքիայում՝ 1915թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915թ. բանակ գնալուց հետո այլեւս չի վերադարձել, իսկ մայրը մահացել է աղջկա ծնվելուց հետո:

Կինը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որեւէ մեկին չի հանդիպել, քանի որ մոր մահից հետո հայտնվել է մանկատանը: Դրանից հետո սկսվել է Փափազյանի «ոդիսականը» Հունաստանի մանկատներով: Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն եւ 15 տարեկանում ամուսնացել:

Կայքի փոխանցմամբ, 1915-ին հայերի զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, նրա ընտանիքը փախել է լեռներ: Այդ ժամանակ ընտանիքի հարսը հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում: Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի:

Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կինը հյուծվածության պատճառով մահացել է:

 
 
 

Комментарии


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page