top of page
Search

Լևոն Երանոսյանի գործով դատարան է ներկայացել Ալեն Սիմոնյանը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 24, 2020
  • 1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթանում է 2018-ին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում որպես տուժող ներկա է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:


Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, և  դատական նիստում ուսումնասիրվում են տեսաձայնագրությունները:


Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնասվածք:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page