top of page
Search

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 10, 2020
  • 1 min read

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

«Հանրային ծառայությունների մասին օրենքում փոփոխությունը վերաբերում է 15 հազար բնակիչ ունեցող համայնքների համայնքապետերի և նրանց տեղակալների հայտարարագրման առաջարկին: Փոփոխությամբ առաջարկում ենք ընդգրկել բոլոր համայնքապետերին և նրանց տեղակալներին, առանց բնակիչների քանակի սահմանափակման։ Հետևաբար, բոլոր համայնքների համայնքապետերն ու համայնքի ղեկավարի տեղակալները կդառնան հայտարարագիր ներկայացնող անձ»,- ասաց Թանդիլյանը:

Реклама 10

Պատգամավորը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո իրենք փոփոխել են հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները:

Հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել նախագծի քվեարկությունը և լրամշակել այն:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page