top of page
Search

«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 27, 2020
  • 1 min read



  1. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է:Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ չենք սպասարկել, սակայն չի կարծում, որ ընդհանուր առմամբ այդ մոտեցումը պետության նկատմամբ կարող է վստահություն առաջացնել: Սա՝ ընդհանրապես:Ինչ վերաբերում է Ամուլսարին, Ավինյանը ընդգծեց.«Ամուլսարի ծրագրում ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, արդեն իսկ կարող եմ արձանագրել՝ անկախ հանգամանքից, որ այնտեղ որոշակի տրամադրություններ կան, որ դեմ են Ամուլսարի հանքի բացմանը, ինքը՝ «Լիդիանը», ունի ֆինանսական խնդիրներ, դրանց լուծումը ևս խնդրահարույց է: Մենք ունեցել ենք քննարկումներ և՛ ընկերության, և՛ բողոքող անձանց, և՛ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց այստեղ արդեն խնդիրը խորքային է, ֆինանսական դաշտում է և ընկերության հետ է կապված»:


 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page