ԼԱՎՐՈՎԸ ԽՈՍԵԼ Է ԱՊԱԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
- irakan lurer
- Jan 16, 2020
- 1 min read

Ռուսաստանը դիտարկում է ապադոլարայնացումը որպես ԱՄՆ տնտեսական քաղաքականության ակնանխատեսելիությանը հակազդող միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Times of India-ին տված հարցազրույցում։ «Ռուսաստանի հանդեպ սանկցիոն քաղաքականության եւ ֆինանսական ճնշման գործիքակազմի ագրեսիվ կիրառման ֆոնին Ռուսաստանը շարունակում է փուլային ապադոլարայնացման քաղաքականությունը։ Միաժամանակ մեր հիմնական գործընկերների, ներառյալ նաեւ Հնդկաստանի հետ, մենք աշխատում ենք այն իրավական եւ տնտեսական մեխանիզմների վրա, որոնք կնվազեցնեն սահմանափակումները եւ կբերեն դոլարից հեռացման»,- ասել է Լավրովը։
Comments