top of page
Search

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, կա 12 զոհ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 24, 2020
  • 1 min read

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, գրանցվել է մահվան 12 դեպք: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասիին:

«Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ, նրանցից 12-ը մահացել են»,-ասել է Աբբասին:

Մեկ օր առաջվա տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 43-ն էին, հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 
 
 

Opmerkingen


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page