top of page
Search

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 24, 2020
  • 1 min read

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,-նշեց Նաղդալյանը:

 
 
 

Opmerkingen


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page