Իրանում իրավիճակը շիկանում է. մեկ օրում կորոնավիրուսից մահվան 75 դեպք, վարակման 429 նոր դեպք
- irakan lurer
- Mar 13, 2020
- 1 min read

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1075: Մեկ օրում գրանցվել է մահվան 75 դեպք, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասնում է 429-ի:
Մարտի 11-ին հաղորդվել է մահվան 63 դեպքի մասին, եւ այդ թիվը ռեկորդային է եղել:
Այս պահին Իրանն աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ մահացության առումով երրորդ տեղում է: Առաջին տեղում է Չինաստանը, երկրորդ տեղում՝ Իտալիան:
Comments