top of page
Search

Իրանի հրթիռային հարվածից ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել․ Թրամփ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 9, 2020
  • 1 min read

Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը


Նա տեղեկացրել է, որ հրթիռային հարվածի հետեւանքով ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել։ «Ամերիկյան ժողովուրդը պետք է երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել անցյալ գիշեր իրանական ռեժիմի հարձակման հետեւանքով։ Մեր բոլոր զինվորները անվտանգության մեջ են, վնասը նվազագույն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ չի տուժել նաեւ ոչ մի իրաքցի զինվոր, քանի որ աշխատել է նախազգուշացման համակարգը։ Նա հայտնել է, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը»։



 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page