top of page
Search

Ինքը շատ լավ գիտի, որ իր թալանված ունեցվածքը երբեք չի վայելելու:

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 2 min read

Հիշո՞ւմ եք որ ամիսներ առաջ Սաշիկը հայտարարություն էր արել, որ իր գումարի մի մասը պատրաստ ա որպես բարեգործություն նվիրաբերել պետությանը՝ դրանից հետո հանգիստ, խախանդ, գլուխը կախ օրենքով ապրելու համար։ Սաշիկը շատ լավ գիտի, որ իր թալանված ունեցվածքը երբեք չի վայելելու, ու եթե անգամ ինքն էլ շուտ մեռավ, իրա ժառանգներն էլ չեն վայելելու, ու դրա համար պատրաստ էր թալանածի մի մասը հետ տալ՝ խելոք ապրելու ու մնացածը գոնե պահելու երաշխքի ստանալու դիմաց։

Ես էդ հայտարարությունից հետո Սաշիկին անվանեցի Բրիգադիր Սաշիկ՝ կանխատեսելով, որ շուտով բազմաթիվ այլ թալանչիներ ու օլիգարխներ են նմանատիպ հայտարարույթուններով հանդես գալու։ Եվ այսօր իմ ակնխատեսւոմը իրականացավ։ Գեներալ Մանվելը հայտարարել է, որ ցանկանում է պետությանը նվիրել իրեն պատկանող Ակնալիճ համայնքում գտնվող մոտ 330 հա տարածքը՝ այնտեղ գտնվող շենք-շինություններով, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 10,5 միլիոն դոլար։ Մանվելը գնում ա Սաշիկի գծած ճանապարհով, համալրում ա Սաշիկի բրիգադը, ու շուտով էս բրիգադում հայտնվելու են ձեզ հայտնի բազմաթիվ այլ դեմքեր։

Իհարկե թալանածի մի մասը հետ տալը ինդուլգենցիա ստանալու կամ համաներման արժանանալու բավարար պայման չի դեռ․ նրանք ամբողջ թալանածը պիտի հետ տան, ու ոչ թե միանվագ նվիրաբերումներով կամ «բարեգործության» անվան տակ, այլ կոնկրետ ընթացակարգ անցնելով՝ տարիների ընթացքում կոմպենսացիա վճարելով, ու ոչ թե իրանց առաջարկած պայմաններով, այլ պետությանն պարտադրած պայմաններով, բայց սա արդեն առաջին ծիծեռնակներն են։ Պրոցեսը սկսել ա դեռ Սաշիկի հայտարարությամբ ու հիմա ընթացքի մեջ ա, ու Սաշիկը, իսկ էսօր արդեն Մանվելը մեեեծ ու երկաար շղթայի առաջին օղակներն են ընդամենը։ Հավատացնում եմ որ պատմական ժամանակներ ենք ապրում։

Հ․Գ․ Հիշեցնեմ որ ԱԺ-ում օրեր առաջ արդեն ներկայացվել ա «Սեփականության ճանաչում՝ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման դիմաց» (անվանումը բառացի չեմ մեջբերել) օրենքի հայեցակարգը, որը դառնալու ա օրենքի նախագիծ, հետագայում նաև օրենք, ինչում միանգամայն վստահ եմ, ու որի տակով ուզած-չուզած անցնելու են ժամանակին հանրությանը թալանած բոլոր թալանչիները, օլիգարխներն ու սերմացու գողացած մկները։ Խելացի են նրանք, ովքեր արդեն իսկ հանդես են գալիս մեղայականով ու իրենց ձեռքով առաջարկում թալանածի մի մասի ինքնակամ վերադարձ պետությանը։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page