ԻՆՉՈ՞Ւ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՑԻՔ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆԵՐՈՋԸ․ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- irakan lurer
- Dec 26, 2019
- 1 min read

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին թաղապետերի հետ հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց Կենտրոնի նորանշանակ թաղապետ Ավետ Պողոսյանին․ «Երբ եկաք աշխատանքի առաջին իսկ օրը ի՞նչ պատճառով եւ հիմքով աշխատանքից հեռացրիք Ձեր տեղակալին։ Ի դեպ ասեմ, որ տեղակալը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աներն է, նոր իշխանության կադրերից է»։
Պողոսյանը պատասխանեց՝ ինքը որեւէ մեկին իր նշանակման օրվանից չի ազատել աշխատանքից։ Խաչատրյանը արձագանքեց․ «Ինչպես միշտ խուսափեցիք, որովհետեւ ասելիք չունեք, նույն պատասխանը տվել եք մամուլին։ Այս պահից սկսած ես մարտահրավեր եմ Ձեզ նետում այլ հարթակում»։
Comments