top of page
Search

«Ինչի՞ պետք է հավատամ իր տեսակետը 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն». Տարոն Չախոյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 19, 2019
  • 1 min read

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը չանձնավորելու մասին. մերժվածի ու գլխավոր մեղադրյալի կողմնակիցներն ու քաղաքական դիակները շարունակ դոշ են ծեծում, թե բա «քաղաքականությունը մի անձնավորեք ու անձնականի հետ մի խառնեք…»:

Լավ, բայց հիմա փորձեք ինձ համոզել, թե հանուն ինչի՞ պետք է հավատամ 2 տարվա ընթացքում Փաշինյանի, Քոչարյանի ու Սերժի մասին իր տեսակետն առնվազն 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն, հանուն ինչի՞ պետք է հավատամ ժամանակին Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրող, իսկ հիմա վերջինիս պաշտպանող Շահնազարյան Դավիթին, նույն գործով Քոչարյանին մեղադրող ու հիմա արդարացնող Սամսոնյան Նարեկին, ինչի՞ համար հավատամ մինչև այսօր Սերժի հանցագործ կլանի գովքն անող Շարմազանովին ու Աշոտյանին կամ օրական մի քաղաքական պապաշայի գիրկը թռնող Բաբայան Վահանին:

Կամ նույնն է, որ առանց անձնավորելու փորձենք հավատալ մերժված Սերժիկի ճոռոմ ու հայրենանվեր խոսքերին, ու ինքներս մեզ փորձենք համոզել, որ չի խաբելու… Էն ո՞նց էր ասում՝ «Չեմ առաջադրվելու ՀՀ վարչապետի թեկնածու»:

Նույնն է, որ հավատաք գլխավոր մեղադրյալին, թե Մարտի 1-ի դեպքերից ինքն անտեղյակ էր, ոʹչ ծեծելու, ոʹչ կրակելու, ու ոʹչ էլ զորքը քաղաք մտցնելու հրաման էր տվել…

Օրվա պահանջից կախված ու ֆինանսական շահեր հետապնդող շարքային գՌդոնչիների էս պրիմիտիվ կռուտիտներն առնվազն ծիծաղելի են…»:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page