top of page
Search

Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 12, 2020
  • 1 min read

  1. Միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել իր հետևորդներին ջնջել Facebook-ն իրենց գաջեթներից: Այդպիսով նա միացել է #DeleteFacebook արշավի մասնակիցներին՝ արձագանքելով դրան Twitter-ի իր միկրոբլոգում և Facebook-ը «գարշանք» անվանել:Մասկը կոչ է արել օգտատերերին ջնջել իրենց աքաունթները: Tesla-ի և SpaceX-ի սեփականատերն այդպես է արձագանքել ամերիկացի դերասան Սաշա Բարոն Քոենի գրառմանը, որը քննադատել էր սոցցանցը տեղեկատվությունը խիստ վերահսկողության տակ պահելու համար, գրում է CNBC-ն:«Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն միանձնյա վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված ջուրը: Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն վերահսկել 2,5 մլրդ մարդու էլեկտրականությունը: Ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալիս մեկ անձին վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված տեղեկատվությունը: Facebook-ը պետք է կառավարվի պետության, ոչ թե կայսեր կողմից»,- գրել էր Քոենը:Facebook-ը 2004-ի փետրվարի 4-ին ստեղծել է Մարկ Ցուկերբերգը։ Դրա համահիմնադիրներն են նաև Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Այն ի սկզբանե նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, բայց այժմ էլ.փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել սոցցանցից։ Facebook-ի հայաստանյան օգտատերերի թիվը 2017-ի հունվարին կազմում էր մոտ 1 մլն։


 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page